Տեսություն

Ջ-Ճ-Չ
Ջ, ճ, չ բաղաձայնները ուղղագրական դժվարություններ են ներկայացնում հետևյալ դեպքերում՝
  
  • Ր-ից հետո լսվող չ-ն գրվում է ջ արջ, վերջ, թրջել  բառերում,
  • Ղ-ից հետո լսվող չ-ն գրվում է ջ առողջ, աղջիկ, աղջամուղջ, զղջալ բառերում,
  •  ձայնավորից հետո լսվող չ-ն գրվում է ջ առաջ, աջ, մեջ, ոջիլ, իջնել, քաջք, զիջել բառում:
Ուշադրություն
Հիշի՛ր զեղչել, խառնիճաղանջ բառերի գրությունը: