Տեսություն

Այբուբեն:
Բառերի այբբենական դասավորության կանոններին ծանոթ լինելն անհրաժեշտ է այբբենական կարգով զանազան ցուցակներ, բառարաններ կազմելու, ինչպես նաև բառարանում հարկավոր բառը գտնելու համար: Դրա համար պետք է իմանալ, որ բառերի այբբենական կարգով դասավորությունը պայմանավորված է ոչ միայն առաջին տառով, ինչպես՝ ամրոց, բակ, գարուն, ֆուտբոլ բառերը պետք է դասավորվեն ըստ տրված հերթականության, այլև միևնույն տառով սկսվող բառերի դեպքում՝ ըստ հաջորդ տառերի:
 
Օրինակ՝ ամրոց և ագռավ բառերից շարքում առաջինը պիտի լինի ագռավ-ը, քանի որ այդ բառի բառասկզբի ա-ին հաջորդող գ-ն այբուբենում նախորդում է ամրոց բառի երկրորդ՝ մ տառին: Նույն սկզբունքով ամրակ բառը կնախորդի ամրոց բառին, քանի որ նրա երրորդ տառը ա է, իսկ ամրոց-ինը՝ ր: Պետք է նկատի ունենալ նաև, որ, օրինակ, կիր և կիրթ բառերից առաջինը կլինի կիր-ը, քանի որ այդ բառում ր-ից հետո այլևս ոչ մի տառ չկա:
Հայերենի այբուբենի տառերը ունեն թվային արժեքներ և բաշխվում են հետևյալ կերպ՝

• միավորներ՝ Ա-Թ (1-9),
• տասնավորներ՝ Ժ-Ղ (10-90),
• հարյուրավորներ՝ Ճ-Ջ (100-900),
• հազարավորներ՝ Ռ-Ք (1000-9000)

Հետևյալ աղյուսակը կօգնի քեզ ճիշտ որոշել տառերի կամ տառակապակցությունների թվային արժեքները՝
 
  1
Ա
  10
Ժ
 100
Ճ
1000
Ռ
 2
Բ
 20
Ի
 200
Մ
2000
Ս
 3
Գ
 30
Լ
 300
Յ
3000
Վ
4
Դ
 40
Խ
 400
Ն
4000
Տ
5
Ե
 50
Ծ
 500
Շ
5000
Ր
6
Զ
 60
Կ
 600
Ո
6000
Ց
7
Է
 70
Հ
 700
Չ
7000
Ու
8
Ը
 80
Ձ
 800
Պ
8000
Փ
9
Թ
 90
Ղ
 900
Ջ
9000
Ք
 
Ուստի, օրինակ, ՌՈՂԵ տառային արտահայտության թվային արժեքն է՝ \(1695\), ՍԲ-ինը՝ \(2002\) և այլն:

Միջին դարերում մաշտոցյան այբուբենին ավելացված և, օ, ֆ տառերը թվային արժեքներ չունեն:

Թվային արժեք չեն կարող ունենալ այն տառակապակցությունները, որոնցում միավոր արտահայտող տառը նախորդում է, ասենք, տասնավոր արտահայտող տառին, օրինակ՝ ԱԼ:
 
Այդպիսով, օրինակ, Ա-ով սկսվող տառային արտահայտությունը, ինչպես՝ ԱՐԱՐԱՏ, թվային արժեք չի կարող ունենալ: