Տեսություն

Խնդրի լուծումը կարելի է բաժանել փուլերի՝  պայման, պահանջ, լուծում, պատասխան:
znayka.png
 
Գիտունիկն առաջարկեց դիտարկել տրված խնդիրը ըստ փուլերի:
Օրինակ
Խնդիր:  
Բակում  \(1\) աղջիկ և  \(3\)  տղա հեծանիվ էին վարում:
Ընդամենը քանի՞ երեխա էր հեծանիվ վարում:
 
Խնդրի պայմանը՝
Բակում \(1\) աղջիկ և \(3\)  տղա հեծանիվ էին վարում:
 
Խնդրի պահանջը:
 
Ընդամենը քանի՞ երեխա էր հեծանիվ վարում:
 
Լուծում՝
\(1  + 3 = 4 \)
Պատասխան՝
 
 Ընդամենը \(4\) երեխա էր հեծանիվ վարում: