Տեսություն

Գտնել տարբերության անհայտ բաղադրիչը նշանակում է գտնել հավասարության մեջ բաց թողնված նվազելին կամ հանելին:
Ինչպե՞ս անել դա:
 
Դիտարկենք անհայտ հանելիով հետևյալ հավասարությունը:
 
8.png
 
\( -\)    
            \(?\)
  \(=\)  
\(5\)
նվազելի
\(-\)
\(?\)
բաց թողնված հանելի
\(=\)
 
\(3\)
տարբերություն
 
\(5 - ? = 3\) (հինգից հանած անհայտ հանելին հավասար է երեքի):
 
Տրված հավասարության մեջ պարզ է նվազելին \((5)\) և տարբերությունը \((3)\), բայց անհայտ է հանելին: 
 
Եթե հայտնի են նվազելին և տարբերությունը, ապա դրանց օգնությամբ կարելի է գտնել նաև անհայտ հանելին:
 
8.png
 
\(5 - 3 = 2\) (հինգից հանած երեք հավասար է երկուսի):
 
Ուշադրություն
Հիշի՛ր՝ անհայտ հանելին գտնելու համար կարելի է հայտնի նվազելիից հանել տարբերությունը:
Այժմ դիտարկենք անհայտ նվազելիով մի հավասարություն:
 
\(?\)
 
\( -\)    
      3_1.png
  \(=\)  
 \(?\)
բաց թողնված նվազելի
\(-\)
\(2\)
հանելի
\(=\)
 
\(3\)
տարբերություն
 
\(? - 2 = 3\) (անհայտ նվազելիից հանած երկու հավասար է երեքի):
 
Տրված հավասարության մեջ պարզ է հանելին \((2)\) և տարբերությունը \((3)\), բայց անհայտ է նվազելին:
 
Եթե հայտնի են հանելին և տարբերությունը, ապա դրանց օգնությամբ կարելի է գտնել նաև անհայտ նվազելին: 
 
\(3 + 2 = 5\) (տարբերությանը գումարած հայտնի հանելին հավասար է հինգի):
 
Ուշադրություն
Հիշի՛ր՝ անհայտ նվազելին գտնելու համար կարելի է տարբերությանը գումարել հայտնի հանելին: