Տեսություն

Թվերի ճիշտ հաջորդականությունը, որի օգնությամբ մենք հաշվում ենք, կոչվում է  ուղիղ հաշվում:
\(1,  2,  3,  4,  5,  6,  7,  8,  9,  10\)
Ուղիղ հաշվել  նշանակում է սկսել որևէ թվից և շարունակել հաշվել՝  նշելով դրան հաջորդող թիվը:
Դա շատ հեշտ է պատկերացնել թվային առանցքի օգնությամբ:
 
NumberLine.png
 
Տրված նկարը ցույց է տալիս ուղիղ համրանք՝ սկսած \(8\) -ից մինչև \(14\) -ը:
 
Ուղիղ հաշվումը կարելի է ներկայացնել նաև այսպես՝ տրված թվին «գումարած \(1\)»:
 
Եթե ցանկացած թվի գումարենք \(1\) կստանանք դրա հաջորդ թիվը:
Օրինակ
\(2 + 1 = 3\), որը նշանակում է, որ ուղիղ հաշվելու դեպքում \(2\) -ին հաջորդում է \(3\) թիվը: