Տեսություն

Ինչպե՞ս լուծել պարզ խնդիրները: Ինչի՞ն է հարկավոր ուշադրություն դարձնել խնդիր լուծելիս:
  1. Կարդում ենք ուշադիր և պարզում, թե առաջադրանքում ինչն է հայտնի: 
     
  2. Պարզում ենք խնդրի պահանջը (այսինքն՝ թե որ հարցին է հարկավոր պատասխանել): 
     
  3. Որոշում ենք, թե ինչ գործողություն (հանում, թե գումարում) է հարկավոր կատարել, որպեսզի լուծենք խնդիրը: 
     
  4. Կատարում ենք գործողությունը: 
     
  5. Գտնում ենք պատասխանը:
Օրինակ
Դիտարկենք հետևյալ խնդիրը:
 
Տան առջև տնկեցին \(8\) թխկի
1.png 
  
և \(9\) կեչի
  
2.png
 
Ընդամենը քանի՞ ծառ տնկեցին:
  1. Կարդացինք և հասկացանք, որ տնկել են թխկի և կեչի:
  2. Անհրաժեշտ է գտնել, թե ընդամենը քանի ծառ են տնկել:
  3. Խնդիրը լուծում ենք՝ կատարելով գումարման գործողությունը:
  4. Գումարում ենք՝ 8+9=17 ծառ:
  5. Գտանք պատասխանը՝ տան առջև տնկել են ընդամենը \(17\) ծառ: