Տեսություն

Բազմապատկման միևնույն օրինակը հնարավոր է հաշվել մի քանի տարբերակներով:
Դիտարկենք \(2 · 5\) օրինակը:
 
Տարբերակ 1
  
Բազմապատկման փոխարինումը կրկնվող գումարելիների գումարով:
 
\(2 · 5 = 2 + 2+ 2 + 2 +2 = 10\)
 
Տարբերակ 2
  
Բազմապատկման տեղափոխական օրենքի կիրառումը:
  
\(5 · 2 = 2 · 5  = 10\)
 
Տարբերակ 3
  
\(2\) -ի բազմապատկման աղյուսակի կիրառումը: 
 
\(2 · 5 = 2 · 4 + 2 = 8 + 2 = 10\)
 
Տարբերակ 4
  
\(2\) -ի բազմապատկման աղյուսակի կիրառումը:
 
\(2 · 5 = 2 · 6 – 2 = 12 - 2 = 10\)
Առանց փակագիծ արտահայտություններում առաջին հերթին կատարում են բազմապատկումը կամ բաժանումը, ապա՝ գումարումն ու հանումը: