Տեսություն

Միևնույն (հավասար) գումարելիների գումարումը կոչվում է բազմապատկում:
\(3+3+3+3=12 \)  կամ  \(3 · 4=12\)
  
արտադրիչ      արտադրիչ  արտադրյալ34=12արտադրյալ
 
 Կարդացվում է՝ \(3\) անգամ \(4\)
          կամ
երեքի և չորսի արտադրյալը հավասար է տասներկուսի
          կամ
երեք անգամ չորս հավասար է տասներկուսի:
 
Բազմապատկման նշանը «\(·\)»-ն է:
Միևնույն գումարելիների գումարումը կարելի է փոխարինել բազմապատկումով:
Ուշադրություն
Առաջին արտադրիչը ցույց է տալիս, թե որ հավասար թվերն են գումարվում:
Երկրորդ արտադրիչը ցույց է տալիս գումարելիների քանակը: