Տեսություն

Գտնել գումարի անհայտ բաղադրիչը նշանակում է գտնել հավասարության մեջ բաց թողնված գումարելիներից որևէ մեկը:
Մենք արդեն գիտենք, թե ինչպես գտնել միանիշ թվերի գումարի անհայտ բաղադրիչը: Այժմ դիտարկենք օրինակներ, որոնցում պահանջվում է գտնել երկնիշ թվերի գումարի անհայտ բաղադրիչը: 
 
1. Դիտարկենք առանց կարգային անցման հետևյալ հավասարությունը:
 
\(23 + ? = 38\) (քսաներեքին գումարած անհայտ գումարելին հավասար է երեսունութի):
 
Տրված հավասարության մեջ պարզ է առաջին գումարելին (23) և գումարը (38), բայց անհայտ է երկրորդ գումարելին: 
 
Ուշադրություն
Հիշո՞ւմ ես՝ եթե հայտնի են գումարելիներից մեկը և գումարը, ապա դրանց օգնությամբ կարելի է գտնել նաև անհայտ գումարելին՝ գումարից հանելով հայտնի գումարելին:
Այսպես՝
 
  38 
-     
  23 
_____
  15 
 
2. Դիտարկենք կարգային անցումով հետևյալ հավասարությունը:
 
\(? + 23 = 41\) (անհայտ գումարելիին գումարած քսաներեք հավասար է քառասունմեկի):
 
Տրված հավասարության մեջ պարզ է երկրորդ գումարելին (23) և գումարը (41), բայց անհայտ է առաջին գումարելին, որը գտնելու համար կրկին գումարից հանում ենք հայտնի գումարելին:
 
Կարգային անցումով հավասարության անհայտ բաղադրիչներից որևէ մեկը գտնելու համար գումարից կարգային անցումով հանում ենք հայտնի գումարելին: 
 
  41 
-     
  23 
_____
  18