Տեսություն

Երկնիշ թվեր գումարելիս կամ հանելիս հարմար է գործողությունները կատարել սյունակով:
Գումարում
Գտնենք \(54+38\) արտահայտության արժեքը:
 
1. Միավորները գրում ենք իրար տակ, իսկ տասնավորները՝ իրար տակ:
 
+5438
 
2. Գումարման գործողությունը սկսում ենք միավորներից՝ \(4+8=12 \) կամ \(1\) տ. \(2\) մ:
 
3. \(2\) թվանշանը գրում ենք միավորների տակ, իսկ \(1\) տ. մտապահում ենք՝ ավելի ուշ տասնյակներին գումարելու նպատակով:
 
+54382
 
4. Գումարում ենք տասնյակները. \(5+3=8\), ավելացնում ենք մտապահած \(1\) տասնյակը, և ստանում \(9\) տ.:
 
5. \(9\) թվանշանը գրում ենք տասնյակների սյունակում:
 
 +543892
 
Այսպիսով՝ \(54+38\) արտահայտության գումարը հավասար է \(92\)-ի:   
    
Ուշադրություն
Հիշի՛ր՝ միավորները գումարում ենք միավորներին, տասնավորները՝ տասնավորներին: