Տեսություն

Երկնիշ և միանիշ թվերի գումարում
Գտնենք \(74\) և  \(5\) թվերի գումարը:

1. \(74\) թիվը ներկայացնենք երկու գումարելիների գումարի տեսքով. \(70 + 4\),
 
2. \(4\) -ին գումարենք \(5\), կստանանք \(9\),
 
3. 70-ին գումարենք \(9\), կստանաք \(79\)

\(74 + 5 = (70 + 4) + 5 = 70 + (4 + 5) = 70 + 9 = 79\)
  
Երկնիշ և կլոր թվերի գումարում
Այժմ գտնենք \(74\) և \(20\) թվերի գումարը:

1. \(74\) երկնիշ թիվը ներկայացնենք երկու գումարելիների գումարի տեսքով.\(70 + 4\),
 
2. \(70\) -ին գումարենք \(20\), կստանանք \(90\),
  
3. \(90\) -ին գումարենք \(4\), կստանանք \(94\)

\(74 + 20 = 70 + 4 + 20 = 70 + 20 + 4 = 90 + 4 = 94\)
 
Երկու երկնիշ թվերի գումարում
Գտնենք \(32\) և \(46\) թվերի գումարը:

1. Տրված երկու թվերն էլ ներկայացնենք երկու գումարելիների գումարների տեսքով. \(30 + 2\) և \(40 + 6\),
 
2. Գումարենք ստացված կլոր թվերը. \(30 + 40 = 70\),
  
3. Գումարենք միավորները. \(2 + 6 = 8\),
  
4. \(70\) -ին գումարենք \(8\), կստանանք \(78\)

\(32 + 46 = (30 + 2) + (40 + 6) = (30 + 40) + (2 + 6) = 70 + 8 = 78\)