Տեսություն

Գտնել տարբերության անհայտ բաղադրիչը նշանակում է գտնել հավասարության մեջ բաց թողնված նվազելին կամ հանելին:
Մենք արդեն գիտենք, թե ինչպես գտնել միանիշ թվերի տարբերության անհայտ բաղադրիչը: Այժմ դիտարկենք օրինակներ, որոնցում պահանջվում է գտնել երկնիշ թվերի տարբերության անհայտ բաղադրիչը: 
 
Դիտարկենք անհայտ հանելիով և նվազելիով հավասարություններ.
 
\(26 - ? = 13\) (քսանվեցից հանած անհայտ հանելին հավասար է տասներեք):
 
Տրված հավասարության մեջ պարզ է նվազելին (23) և տարբերությունը (13), բայց անհայտ է հանելին: 
 
\(? - 13 = 13\) (անհայտ նվազելիից հանած տասներեք հավասար է տասներեքի):
 
Տրված հավասարության մեջ պարզ է հանելին (13) և տարբերությունը (13), բայց անհայտ է նվազելին: 
 
Ուշադրություն
Հիշում ես՝ եթե հայտնի են նվազելին և տարբերությունը, ապա դրանց օգնությամբ կարելի է գտնել նաև անհայտ հանելին՝ նվազելիից հանելով տարբերությունը: Ինչպես նաև՝ եթե հայտնի է հանելին և տարբերությունը, ապա դրանց օգնությամբ հնարավոր է գտնել նվազելին՝ տարբերությանը գումարելով հայտնի հանելին:
 
Հետևաբար՝
 
\(26 - 13 = 13\),
  
\(13+ 13 = 26\)