Տեսություն

Զույգ թվերը այն ամբողջ թվերն են, որոնք բաժանվում են \(2\) -ի:
круги.png \(:\)  \(2\) \(=\) 2нр.png և 2нр.png
 
\(4\) \(:\) \(2\) \(=\) \(2\)
Կենտ թվերը այն ամբողջ թվերն են, որոնք չեն բաժանվում \(2\) -ի:
5о.png \(:\)  \(2\) \(=\) 
\(=\) 2нр.png և 2нр.png  ևս 1.png
\(5\) \(:\) \(2\) \(=\) \(2\) ևս \(1\), քանի որ 22=4, իսկ 4+1=5
 
\(1\), \(3\), \(5\), \(7\), \(9\) թվանշանները կենտ են, քանի որ չեն բաժանվում \(2\) -ի:
\(2\), \(4\), \(6\), \(8\), \(10\) թվանշանները զույգ են, քանի որ բաժանվում են \(2\) -ի:
 
Ուշադրություն
Եթե երկնիշ թվի երկրորդ թվանշանը զույգ է, ապա ամբողջ թիվը զույգ է, հակառակ դեպքում (եթե երկնիշ թվի երկրորդ թվանշանը կենտ է)՝ կենտ:
  
Եթե երկնիշ թիվը կլոր թիվ է, ապա այն նույնպես զույգ է:
 
Օրինակ՝ \(10\) \(18\), \(22\), \(36\), \(98\) երկնիշ թվերը զույգ են, իսկ \(11\), \(35\), \(41\), \(77\) թվերը՝ կենտ:
 
Զույգ  կենտ թվերով գործողությունների կատարման դեպքում գործում են հետևյալ օրենքները՝
  • երկու զույգ թվերի գումարը զույգ թիվ է՝ 4+6=10,
  • երկու կենտ թվերի գումարը զույգ թիվ է՝ 3+5=8,
  • զույգ և կենտ թվերի գումարը կենտ թիվ է՝ 2+7=9,
  • երկու զույգ թվերի արտադրյալը զույգ թիվ է՝ 26=12,
  • զույգ և կենտ թվերի արտադրյալը զույգ թիվ է՝ 47=28,
  • երկու կենտ թվերի արտդարյալը կենտ թիվ է՝ 55=25