Տեսություն

Երկու քառանիշ թվերի համեմատման քայլաշար
- Համեմատում ենք հազարավորները:
 
Մեծ է այն թիվը, որի հազարավորը մեծ է:
 
qarr1.png
 
- Եթե թվերի հազարավորները հավասար են, ապա համեմատում ենք հարյուրավորները:
 
Մեծ է այն թիվը, որի հարյուրավորը մեծ է:
 
qarr2.png
 
- Եթե հարյուրավորները նույնպես հավասար են, ապա համեմատում ենք տասնավորները:
 
Մեծ է այն թիվը, որի տասնավորը մեծ է:
 
qarr3.png
 
- Եթե տասնավորները նույնպես հավասար են, ապա համեմատում ենք միավորները:
 
Մեծ է այն թիվը, որի միավորը մեծ է:
 
qarr4.png
 
- Եթե միավորները նույնպես հավասար են, ապա թվերը հավասար են:
 
qarr5.png
 
Այսպիսի քայլաշարով կարելի է համեմատել նաև ավելի շատ թվանշաններ ունեցող երկու թվեր, օրինակ՝ հնգանիշ, վեցանիշ և այլն:
Օրինակ
ա) Համեմատենք հնգանիշ թվերը:
 
\(13574 > 13572\), քանի որ բոլոր թվանշանները հավասար են, բացի միավորներից՝ \(4 > 2\)
 
բ) Համեմատենք վեցանիշ թվերը:
 
\(354876 > 354859\), քանի որ երկու թվերի մեծ կարգերի թվանշանները հավասար են, իսկ ձախ թվի տասնավորն ավելի մեծ է՝ \(7 > 5\)
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: