Տեսություն

Բազմապատկման գրառումը սյունակով
Կատարենք \(432 · 2\) եռանիշ և միանիշ թվերի բազմապատկումը սյունակով:
 
Վերևի տողում գրում ենք մեծ թիվը՝ եռանիշը, իսկ ներքևում՝ փոքրը՝ միանիշը: Միանիշ թիվը գրում ենք եռանիշ թվի միավորների թվանշանի տակ:
 
432×2¯4+60800¯864
 
Վերևի բազմապատկման ժամանակ կատարեցինք հետևյալ քայլերը:
 
ա. \(432\) թիվը ներկայացրեցինք կարգային գումարելիների գումարի տեսքով՝  \(432 = 400 + 30 + 2\):
 
բ. ապա \(2\) միանիշ թիվը հերթով բազմապատկեցինք գումարելիներից յուրաքանչյուրով
 
գ. վերջում գումարեցինք ստացված արդյունքները
 
Կարճ նկարագրվածը գրում ենք այսպես՝
 
432×2¯864
1. Սկզբում \(2\)-ը բազմապատկում ենք եռանիշ թվի միավորների թվանշանով՝ \(2\)-ով:
Արդյունքը` \(4\)-ը գրում ենք գծի տակ՝ միավորների թվանշանի տակ:
 
2. Ապա \(2\)-ը բազմապատկում ենք եռանիշ թվի տասնավորների թվանշանով՝ \(3\)-ով:
Արդյունքը` \(6\)-ը գրում ենք գծի տակ՝ տասնավորների թվանշանի տակ:
 
3. Հետո \(2\)-ը բազմապատկում ենք եռանիշ թվի հարյուրավորների թվանշանով՝ \(4\)-ով:
Արդյունքը` \(8\)-ը գրում ենք գծի տակ՝ հարյուրավորների թվանշանի տակ:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: