Տեսություն

Երկնիշ թվի բազմապատկումը միանիշ թվով
Ինչպե՞ս բազմապատկել երկնիշ թիվը միանիշ թվով:
 
Безымянный.png
Երկնիշ թիվը միանիշ թվով բազմապատկելիս կարելի է երկնիշ թիվը ներկայացնել հարմար ընտրված թվերի գումարի տեսքով, դրանցից յուրաքանրչյուրը բազմապատկել միանիշ թվով և արդյունքները գումարել:
\(14\) թիվը ներկայացնենք գումարի տեսքով՝ 7+7=14 և \(7\)-երից յուրաքանչյուրը բազմապատկենք \(5\)-ով:
 
Безымянный1.png
 
Կարելի էր \(14\) թիվը ներկայացնել \(6\) և \(8\) թվերի գումարի տեսքով՝ 6+8=14 և դրանցից յուրաքանրչյուրը բազմապատկել \(5\)-ով:
 
3.png
 
Կարելի է նաև \(14\) թիվը ներկայացնել \(10\) և \(4\) թվերի գումարի տեսքով՝ 10+4=14, ապա դրանցից յուրաքանչյուրը բազմապատկել \(5\)-ով:
 
4.png
 
Երեք դեպքերում էլ, գումարելով արդյունքները, ստացանք միևնույն պատասխանը:
 
Ուշադրություն
Հետևաբար, երկնիշ թիվը կարելի է ներկայացնել հարմար ընտրված գումարելիների գումարի տեսքով:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: