Տեսություն

Երկնիշ թվի բաժանումը միանիշ թվի
Երկնիշ թիվը միանիշ թվի բաժանելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը.
1. Երկնիշ թիվը ներկայացնել հարմար ընտրված թվերի գումարի տեսքով:
 
2. Յուրաքանչյուր գումարելի բաժանել տրված միանիշ թվի վրա:
 
3. Ստացված արդյունքները գումարել:
Հետևյալ գծապատկերի միջոցով հասկանանք \(56 : 4 = 14\) բաժանման քայլաշարը.
 
shema.png
 
Առաջին տողում գրված է բաժանելին՝ \(56\)-ը:
 
Երկրորդ տողում \(56\)-ը ներկայացված է \(40\) և \(16\) թվերի գումարի տեսքով՝ \(56 = 40 + 16\):
 
Երրորդ տողում գրված է բաժանարարը՝ \(4\)-ը:
 
Չորրորդ տողում \(40\) և \(16\) գումարելիները բաժանված է \(4\)-ի՝ \(40 : 4 = 10\), \(16 : 4 = 4\):
 
Վերջին տողում ստացված թվերը գումարված են՝ \(10 + 4 = 14\):
Օրինակ
Կատարենք 38:2 բաժանումը:
 
Բաժանումը կատարենք վերևի քայլաշարով: 
 
1. \(38\)-ը ներկայացնենք հարմար գումարելիների գումարի տեսքով՝ 38=20+18
 
2. Յուրաքանչյուր գումարելի բաժանենք \(2\)՝ 20:2=10,18:2=9
                                                          
3. Գումարենք ստացված արդյունքները՝ 10+9=19
 
Պատասխան՝ 38:2=19
Նույն քայլաշարով միանիշ թվի կարելի է բաժանել եռանիշ և քառանիշ թվերը:
Բաժանման արդյունքը կախված չէ, թե ինչ թվերի գումարի տեսքով է ներկայացված երկնիշ թիվը:
 
Ուշադրություն
Հետևաբար, երկնիշ թիվը կարելի է ներկայացնել հարմար ընտրված գումարելիների գումարի տեսքով:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: