Տեսություն

Երկնիշ թվի բաժանումը երկնիշ թվի
Ինչպե՞ս գտնել 75:15 քանորդի արժեքը:
 
Ուշադրություն
Բաժանումն ու բազմապատկումը փոխհակադարձ գործողություններ են:
Երբեմն, երկնիշ թիվը երկնիշ թվի բաժանելիս քանորդը կարելի է գտնել փորձարկման միջոցով՝ դա պետք է լինի այն թիվը, որը բաժանարարով բազմապատկելիս ստացվում է բաժանելին:
Մեր օրինակում բաժանելին՝ \(15\)-ը, պետք է բազմապատկել այնպիսի թվով, որ ստացվի բաժանելին՝ \(75\)-ը:
 
Փորձարկումը սկսում ենք \(2\) թվից:
 
152=30 — հետևաբար, \(2\)-ը չի բավարարում պայմանին:
 
153=45 — հետևաբար, \(3\)-ը չի բավարարում պայմանին:
 
154=60 — հետևաբար, \(4\)-ը չի բավարարում պայմանին:
 
155=75 — հետևաբար, \(5\)-ը բավարարում է պայմանին:
 
Այսպիսով, 75:15=5
 
Հիշենք բաժանման գործողության մեջ մասնակցող մեծությունների անվանումները:
Այն թիվը, որը բաժանվում է , կոչվում է բաժանելի:
Այն թիվը, որի վրա է կատարվում բաժանվումը, կոչվում է բաժանարար:
Այն թիվը, որը ստացվում է բաժանման արդյունքում, կոչվում է քանորդ:
Այսպիսով,
Բաժանելին բաժանարարի վրա բաժանելիս ստացվում է քանորդը:
Այս բաժանումը ստուգում են բազմապատկման միջոցով:
Բաժանարարը քանորդով բազմապատկելիս ստացվում է բաժանելին:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: