Տեսություն

Հանում կարգային միավորի փոխանցմամբ
Կատարենք \(3070\) - \(1218\) հանումը:
 
307012181852
 
\(3070\) և \(1218\) թվերի հանումը կատարենք սյունակով:
 
Թվերը գրենք իրար տակ այնպես, որ միավորները լինեն իրար տակ:
 
Ա. Հանենք թվերի միավորները:
 
Նկատում ենք, որ \(0\) միավորից հնարավոր չէ հանել \(8\) միավոր: Հիշում ենք, որ \(1\) տասնյակը \(=\) \(10\) միավոր և \(3070\) թվի \(7\) տասնյակներից մեկը վերածելով \(10\) միավորների՝ փոխանցում ենք միավորների կարգին:
 
Տասնյակների կարգի թվանշանը մեկով պակասում է՝ \(7\) \(-\) \(1\) \(=\) \(6\)
 
Հիմա կարելի է կատարել միավորների հանումը՝ \(10\) \(-\) \(8\) \(=\) \(2\):
 
\(2\)-ը գրում ենք տարբերության միավորների կարգում:
 
Բ. Հանենք թվերի տասնավորները:
 
Հիշելով, որ առաջին քայլում \(3070\) թվի տասնյակները մեկով պակասել են, հանենք՝ \(6\) \(-\) \(1\) \(=\) \(5\):
 
\(5\)-ը գրում ենք տարբերության տասնյակների կարգում:
 
Գ. Հանենք թվերի հարյուրավորները:
 
Նկատում ենք, որ \(0\) հարյուրյակից հնարավոր չէ հանել \(2\) հարյուրյակ:
 
Հիշում ենք, որ \(1\) հազարյակը \(=\) \(10\) հարյուրյակ և \(3070\) թվի \(3\) հազարյակներից մեկը վերածելով \(10\) հարյուրյակների՝ փոխանցում ենք հարյուրյակների կարգին:
 
Հազարյակների կարգի թվանշանը մեկով պակասում է՝ \(3\) \(-\) \(1\) \(=\) \(2\)
 
Հիմա կարելի է կատարել հարյուրյակների հանումը՝ \(10\) \(-\) \(2\) \(=\) \(8\):
 
\(8\)-ը գրում ենք տարբերության հարյուրյակների կարգում:
 
Դ. Հանենք թվերի հազարավորները:
 
Հիշելով, որ նախորդ քայլում \(3070\) թվի հազարավորը մեկով պակասել է, հանենք՝ \(2\) \(-\) \(1\) \(=\) \(1\):
 
\(1\)-ը գրում ենք տարբերության հազարավորների կարգում:
 
Պատասխան՝ \(3070\) \(-\) \(1218\) \(=\) \(1852\)
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: