Տեսություն

Կլոր թվերի բաժանումը
palochki-schetnye-irbis-60sht-plast-tuba_1.jpg
  
Ուսուցչուհին պետք է փայտիկները հավասար բաժանի բոլոր \(20\) աշակերտներին:
  
Քանի՞ փայտիկ կհասնի յուրաքանչյուր աշակերտին, եթե կա ընդամենը \(80\) փայտիկ:
 
\(80 : 20 = 4\), քանի որ \(20 · 4 = 80\)
  
Պատասխան՝ յուրաքանչյուր աշակերտին կհասնի \(4\) փայտիկ:
Օրինակ
1. \(50 : 10 = 5\)
 
2. \(60 : 20 = 3\)
 
3. \(80 : 40 = 2\)
Կլոր թվերը բաժանելիս բաժանելիի և բաժանարարի գրության վերջից հավասար թվով \(0\)-ները կարելի է կրճատել:
\(300 : 20 = 30 : 2\)                     \(450 : 50 = 45 : 5\)                     \(720 : 90 = 72 : 9\)  
\(30 : 2 = 15\)                               \(45 : 5 = 9\)                                \(72 : 9 = 8\) 
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: