Թվի բազմապատկումը \(0\)-ով
Ցանկացած թիվ \(0\)-ով բազմապատկելիս ստացվում է \(0\):
Օրինակ
\(8 · 0 = 0\)
 
\(0 · 17 = 0\)
Թվի բազմապատկումը \(1\)-ով
Զրոյից տարբեր ցանկացած թիվ \(1\)-ով բազմապատկելիս ստացվում է այդ թիվը:
Օրինակ
\(4 · 1 = 4\)
 
\(1 · 29 = 29\)
Թվի բազմապատկումը \(10\)-ով
Որևէ թիվ \(10\)-ով բազմապատկելու համար բավական է այդ թվին աջից կցագրել \(0\):
Օրինակ
\(8 · 10 = 80\)
 
\(12 · 10 = 120\)
 
\(10 · 37 = 370\)
 
\(10 · 7 = 70\)
Թվի բազմապատկումը \(100\)-ով
Որևէ թիվ \(100\)-ով բազմապատկելու համար բավական է այդ թվին աջից կցագրել երկու \(0\):
Օրինակ
\(4 · 100 = 400\)
 
\(12 · 100 = 1200\)
 
\(100 · 23 = 2300\)
 
\(100 · 7 = 700\)
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: