Տեսություն

1000, 5000, 10000, 20000, 50000 և 100000 դրամանոց թղթադրամներ
Սրանք հազար, հինգ հազար և տաս հազար դրամանոց թղթադրամներ են:
 
Կարդում ենք այսպես՝ հազար դրամ, հինգ հազար դրամ, տաս հազար դրամ:
 
Գրում ենք այսպես՝ \(1000\) դրամ, \(5000\) դրամ, \(10000\) դրամ:
 
1000.png 5000.png 10000.png
 
Սրանք քսան հազար, հիսուն հազար և հարյուր հազար դրամանոց թղթադրամներ են:
 
Կարդում ենք այսպես՝ քսան հազար դրամ, հիսուն հազար դրամ, հարյուր հազար դրամ:
  
Գրում ենք այսպես՝ \(20000\) դրամ, \(50000\) դրամ, \(100000\) դրամ:
 
20000.png 50000.png 100000.jpg
 
Այս թղթադրամների միջոցով կարելի է ստանալ նաև այլ գումարներ: Օրինակ, քանի որ \(20000 + 5000 = 25000\), ապա
 
20000.png5000.png \(=\) \(25000\) դրամ:
 
Օգտագործելով նաև մետաղադրամները կարելի է ավելի շատ գումարներ ստանալ: Օրինակ, քանի որ \(100000 + 1000 + 200 = 101200\), ապա
 
100000.jpg1000.pngդռ.png \(=\) \(101200\) դրամ:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: