Տեսություն

Ժամանակի չափման միավորները
Մարդիկ ժամանակը հիմնականում չափում են ժամացույցի միջոցով:
 
2138307062-1.jpg
 
Այս ժամացույցի փոքր սլաքի միջոցով չափում են ժամերը, երկար սլաքի միջոցով՝ րոպեները, իսկ ավելի երկար և բարակ սլաքի միջոցով՝ վայրկյանները:
 
Ժամը, րոպեն, վայրկյանը ժամանակի չափման ամենահաճախ օգտագործվող միավորներն են: Դրանց միջև գոյություն ունի կապ:
 
час5.png \(1\) ժամում կա \(60\) րոպե:
 
час6.png \(1\) րոպեում կա \(60\) վայրկյան:
 
Հաճախ կարևոր են ժամանակի խոշոր միավորները:
 
Օրինակ, երբ դու ուզում ես պարզել, թե երբ է վերջանալու ձմեռը, ապա դու հաշվում ես օրերը, շաբաթները, ամիսները:
 
Այս միավորների միջև ևս գոյություն ունի կապ:
 
час12.png \(1\) օրն ունի \(24\) ժամ, \(1\) շաբաթն ունի \(7\) օր:
 
Տարբեր ամիսներում օրերի թիվը կարող է տարբեր լինել:
Օրինակ
1. հունվարը, մարտը, մայիսը, հուլիսը, օգոստոսը, հոկտեմբերը և դեկտեմբերն ունեն \(31\) օր
 
2. ապրիլը, հունիսը, սեպտեմբերը և նոյեմբերն ունեն \(30\) օր
 
3. փետրվարը հաճախ ունենում է \(28\) օր, սակայն \(4\) տարին մեկ այն ունենում է \(29\) օր
Կան ժամանակի չափման առավել խոշոր միավորներ, ինչպիսին են՝ տարին և դարը:
 
տարի.png \(1\) տարին ունի \(12\) ամիս:
 
դար.png \(1\) դարն ունի \(100\) տարի:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: