Տեսություն

Գործողությունների կատարման քայլաշար
Քայլաշարը կատարելիք գործողություններն են և դրանց հերթականությունը:
Օրինակ
1. Մտապահիր որևէ երկնիշ թիվ:
 
2. Այդ թվին գումարիր \(250\):
 
3. Ստացված գումարը մեծացրու \(50\)-ով:
 
4. Արդյունքը փոքրացրու \(300\)-ով:
 
5. Պատասխանը համեմատիր մտապահած թվի հետ:
 
Կատարենք քայլաշարի գործողությունները՝ նշված հերթականությամբ:
 
1. Մտապահենք \(78\) երկնիշ թիվը:
 
2. \(78\)-ին գումարենք \(250\)՝ \(78 + 250 = 328\)
 
3. Ստացված գումարը մեծացնենք \(50\)-ով՝ \(328 + 50 = 378\)
 
4. Արդյունքը փոքրացնենք \(300\)-ով՝ \(378 - 300 = 78\)
 
5. Պատասխանը համեմատենք մտապահած թվի հետ՝ \(78 = 78\)
 
Պատասխան՝ մտապահված և ստացված թվերը հավասար են:
 
 
1. Մտապահիր որևէ երկնիշ թիվ:
 
2. Այդ թվին գումարիր \(150\):
 
3. Ստացված գումարը մեծացրու \(50\)-ով:
 
4. Արդյունքից հանիր մտապահված թիվը:
 
5. Պատասխանը համեմատիր \(200\) թվի հետ:
 
Կատարենք քայլաշարի գործողությունները՝ նշված հերթականությամբ:
 
1. Մտապահենք \(52\) երկնիշ թիվը:
 
2. \(52\)-ին գումարենք \(150\)՝ \(52 + 150 = 202\)
 
3. Ստացված գումարը մեծացնենք \(50\)-ով՝ \(202 + 50 = 252\)
 
4. Արդյունքը հանենք մտապահված թիվը \(52\)՝ \(252 - 52 = 200\)
 
5. Պատասխանը համեմատենք \(200\) թվի հետ՝ \(200 = 200\)
 
Պատասխան՝ ստացված թիվը հավասար է \(200\)-ի:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: