Տեսություն

Գումարում առանց փոխանցման
Գումարենք \(306\) և \(252\) թվերը:
 
1. \(306\) թիվը ներկայացնենք կարգային գումարելիների գումարի տեսքով՝ \(306 = 3\) հարյուրյակ \(+\) \(0\) տասնյակ \(+\) \(6\) միավոր:
 
2. \(252\) թիվը ներկայացնենք կարգային գումարելիների գումարի տեսքով՝ \(252 = 2\) հարյուրյակ \(+\) \(5\) տասնյակ \(+\) \(2\) միավոր:
 
Թվերը գրենք իրար տակ՝
 
\(306 = 3\) հարյուրյակ \(+\) \(0\) տասնյակ \(+\) \(6\) միավոր
\(+\)
\(252 = 2\) հարյուրյակ \(+\) \(5\) տասնյակ \(+\) \(2\) միավոր
 
3. Սկզբում գումարենք թվերի միավորները՝ \(6 + 2 = 8\)
 
4. Հիմա գումարենք թվերի տասնավորները՝ \(0 + 5 = 5\)
 
5. Վերջում գումարենք թվերի հարյուրավորները՝ \(3 + 2 = 5\)
 
6. Ստացանք եռանիշ թիվ՝ \(558 = 5\) հարյուրյակ \(+\) \(5\) տասնյակ \(+\) \(8\) միավոր:
 
Թվարկված գործողությունները հարմար է կատարել սյունակով՝
 
+306252558
 
Պատասխան՝ \(306 + 252 = 558\)
 
Ուշադրություն
Հարյուրյակները գումարվում են հարյուրյակներին, տասնյակները՝ տասնյակներին և միավորները՝ միավորներին:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: