Տեսություն

Թվերի հայկական գրառումը
Հաճախ խնդիրները համարակալելիս մենք օգտագործում ենք հայերեն տառերը:
 
Օրինակ՝ ա, բ, գ, դ և այլն:
 
Հաճախ հայերեն տառերով են համարակալվում դպրոցի դասարանները:
 
Օրինակ` \(4\)ա, \(4\)բ, \(4\)գ և այլն:
 
Հետևյալ աղյուսակի միջոցով կարելի է պարզել, թե հայերեն ո՞ր տառին, ո՞ր թիվն է համապատասխանում:
  
hay1.png
 
Հայերեն տառերի միջոցով կարելի է կատարել գումարում:
 
Հայերեն տառերը գումարելիս գումարման նշանը չեն դնում:
 
Օրինակ՝
 
\(Ե + Ա\)-ի փոխարեն գրում են \(ԵԱ\),
 
\(Է + Բ\)-ի փոխարեն գրում են \(ԷԲ\):
Օրինակ
Գտնենք \(ԵԱ\)-ն: Դրա համար պետք է կատարել \(Ե + Ա\) գումարումը:
 
Համաձայն աղյուսակի՝ \(Ե = 5\), \(Ա = 1\)
 
Քանի որ \(5 +1 = 6\), ապա աղյուսակից ստանում ենք՝ \(6 = Զ\):
 
Պատասխան՝ \(ԵԱ = Զ\):
Ավելի մեծ թվերը հայերեն տառերով գրելու համար օգտագործում են հետևյալ աղյուսակը.
 
hay2.png
 
Բերված երկու աղյուսակների և գումարման գործողության միջոցով գրվում են մյուս թվերը:
 
Պարզենք, թե ինչպե՞ս կգրվի, օրինակ՝ \(38\) թիվը:
Օրինակ
\(38\) թիվը ներկայացնենք \(38 = 30 + 8\) տեսքով:
 
Աղյուսակներից տեսնում ենք, որ \(30 = Լ\), \(8 = Ը\)
 
Ուրեմն, \(38 = 30 + 8\) թիվը կգրվի \(Լ + Ը = ԼԸ\) տեսքով:
 
Պատասխան՝ \(38 = ԼԸ\)
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014