Տեսություն

Թվերի հռոմեական գրառումը
Հաճախ գրքերի գլուխները համարակալելիս օգտագործում են հռոմեական թվանշանները:
 
Օրինակ՝ \(II\)-րդ, \(V\)-րդ, \(VI\)-րդ և այլն:
 
Հաճախ հռոմեական թվանշաններով գրում են դարերը:
 
Օրինակ` \(I\)-ին դար, \(VII\)-րդ դար, \(XX\)-րդ դար և այլն:
 
Հետևյալ աղյուսակի միջոցով կարելի է պարզել, թե հռոմեական ո՞ր թվանշանին, ո՞ր թիվն է համապատասխանում:
  
hay3.png
 
Հռոմեական թվանշանների միջոցով կարելի է կատարել գումարում:
Հռոմեական թվանշանները գումարելիս առաջինը գրում են մեծ թիվը, իսկ հետո՝ փոքրը:
Հռոմեական թվանշանները գումարելիս գումարման նշանը չեն դնում:
 
Օրինակ՝
 
\(V + I\)-ի փոխարեն գրում են \(VI\)
 
\(VI + II\)-ի փոխարեն գրում են \(VII\)
 
Ավելի մեծ թվերը հայերեն տառերով գրելու համար օգտագործում են հետևյալ աղյուսակը.
 
hay4.png
 
Բերված երկու աղյուսակների և գումարման գործողության միջոցով գրվում են մյուս թվերը:
 
Պարզենք, թե ինչպե՞ս կգրվի, օրինակ՝ \(52\) թիվը:
Օրինակ
\(52\) թիվը ներկայացնենք \(52 = 50 + 2\) տեսքով:
 
Աղյուսակներից տեսնում ենք, որ \(50 = L\), \(2 = II\)
 
Ուրեմն, \(52 = 50 + 2\) թիվը կգրվի \(L + II = LII\) տեսքով:
 
Պատասխան՝ \(52 = LII\)
1-02.png
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014