Տեսություն

Խնդրի համառոտագրություն
Խնդիրը լավ հասկանալու համար հարմար է կարճ գրել խնդրի պայմաններն ու պահանջը: Դա անվանում են խնդրի համառոտագրություն:
 
Մայրիկը խանութից գնեց \(10\) կանաչ խնձոր, և \(3\)-ով քիչ՝ կարմիր խնձոր: Ընդամենը քանի՞ խնձոր գնեց մայրիկը:
 
13346895_841256446004334_1377674304783819349_n.jpg
 
Այս խնդիրը կարելի է համառոտագրել հետևյալ կերպ.
 
կանաչ խնձոր10 հատկարմիր խնձոր3ով քիչ?
 
Ուշադրություն
Համառոտագրությունից տեսնում ենք, որ խնդիրը լուծելու համար պետք է կատարել երկու գործողություն:
1-ին գործողություն:
 
Պարզենք, թե քանի՞ կարմիր խնձոր գնեց մայրիկը:
\(3\)-ով քիչ նշանակում է պետք է հանել \(3\):
\(10 - 3 = 7\) 
 
Մայրիկը գնեց \(7\) կարմիր խնձոր:
 
2-րդ գործողություն:
 
Պարզենք, թե ընդամենը քանի՞ խնձոր գնեց մայրիկը:
Ընդամենը նշանակում է պետք է գումարել:
\(10 + 7 = 17\)
 
Պատասխան՝ մայրիկը գնեց ընդամենը \(17\) խնձոր:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: