Խնդրի պայմաններն ու պահանջը
Ցանկացած խնդրում տրված են լինում պայմաններ և պահանջվում է գտնել որևէ մեծություն:
 
Խնդիր \(1\)
  
Մայրիկը խնձորի համար վճարեց \(420\) դրամ, իսկ դեղձի համար՝ \(560\) դրամ:
 
Ընդամենը որքա՞ն դրամ մայրիկը վճարեց խնձորի և դեղձի համար:
 
RedApple.jpg  download.jpg
 
Այս խնդրի պայմաններն են.
 
- մայրիկը խնձորի համար վճարեց \(420\) դրամ
 
- մայրիկը դեղձի համար վճարեց \(560\) դրամ
 
Խնդրի պահանջն է գտնել, թե ընդամենը որքա՞ն դրամ վճարեց մայրիկը խնձորի և դեղձի համար:
 
Լուծում
  
Պետք է գումարել խնձորի և դեղձի համար մայրիկի վճարած գումարները ՝ \(420 + 560 = 980\) դրամ:
 
Պատասխան՝ մայրիկը ընդամենը վճարեց \(980\) դրամ:
 
Նույն պայմաններով կարելի է կազմել մեկ այլ խնդիր՝ փոխելով խնդրի պահանջը:
 
Խնդիր \(2\)
 
Մայրիկը խնձորի համար վճարեց \(420\) դրամ, իսկ դեղձի համար՝ \(560\) դրամ:
 
Որքա՞ն դրամ ավելի վճարեց մայրիկը դեղձի համար:
 
Լուծում
  
Պետք է դեղձի գնից հանել խնձորի գինը՝ \(560 - 420 = 140\) դրամ:
 
Պատասխան՝ մայրիկը դեղձի համար վճարեց \(140\) դրամով ավելի:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: