Տեսություն

Խնդիրների լուծում
Խնդիր \(1\):
  
Մի դասասենյակում կա \(14\) նստարան, իսկ երկրորդում \(3\)-ով քիչ:
 
Քանի՞ նստարան կա երկու դասասենյակներում միասին:
 
111-600x449.jpg
 
Կազմենք խնդրի համառոտագիրը.
 
1դասասենյակ10 նստարան2դասասենյակ?3նստարանով քիչ2դասասենյակներում միասին ?
 
Ուշադրություն
Նայելով համառոտագրին եզրակացնում ենք, որ խնդիրը լուծվում է երկու գործողություններով:
\(1\)-ին գործողություն:
  
Քանի՞ նստարան կա երկրորդ դասասենյակում:
\(3\)-ով քիչ նշանակում է, որ պետք է հանել \(3\):
Երկրորդ դասասենյակում կա \(14 - 3 = 11\) նստարան:
 
\(2\)-րդ գործողություն:
 
Քանի՞ նստարան կա երկու դասասենյակներում միասին: 
Միասին նշանակում է պետք է գումարել:
Երկու դասասենյակներում միասին կա \(14 + 11 = 25\) նստարան:
 
Պատասխան՝ երկու դասասենյակներում միասին կա \(25\) նստարան:
 
Խնդիր \(2\):
  
Ավտոբուսը առաջին օրն անցավ \(120\) կմ, իսկ երկրորդ օրը՝ \(40\) կմ-ով ավելի:
 
Քանի՞ կմ անցավ ավտոբուսը երկու օրերի ընթացքում:
 
SA-bus-1.jpg
 
Կազմենք խնդրի համառոտագիրը.
 
1օրը120 կմ2օրը?40կիլոմետրով ավելի2օրերում միասին?
 
\(1\)-ին գործողություն:
 
Քանի՞ կմ անցավ ավտոբուսը երկրորդ օրը:
 
\(120 + 40 = 160\) կմ:
 
\(2\)-րդ գործողություն:
 
Քանի՞ կմ անցավ ավտոբուսը երկու օրերի ընթացքում:
 
\(140 + 160 = 300\) կմ:
 
Պատասխան՝ ավտոբուսը երկու օրերի ընթացքում անցավ \(300\) կմ:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: