Տեսություն

Թվի գրության առաջին դաս
Թվանշանի տեղը թվի գրառման մեջ կոչվում է կարգ:
Միավորները, տասնավորներն ու հարյուրավորները կազմոմ են միավորների դասը: Դասի մեջ մտնում է երեք կարգ:
  
1-04.png
 
Ուշադրություն
Միավորը ցույց է տալիս,թե քանի միավոր կա միավորների կարգում:
  
Տասնավորը ցույց է տալիս, թե քանի տասնյակ կա տասնյակներին կարգում:

Հարյուրավորը ցույց է տալիս, թե քանի հարյուրակ կա հարյուրակների կարգում:
Որպես օրինակ դիտարկենք \(286\), \(530\) թվերը:
 
Նրանք երկուսն էլ ունեն երեք կարգ՝ հարյուրավորների, տասնավորների և միավորների

Ներկայացնենք \(286\) թիվը. 

\(286\) թիվը եռանիշ, զույգ թիվ է:
\(286\) թվի միավորն է \(6\), տասնավորը` \(8\), հարյուրավորը` \(2\):
\(286\) թիվը պարունակում է \(286\) միավոր:
\(286\) թիվը պարունակում է \(28\) տասնյակ: 
\(286\) թիվը պարունակում է \(2\) հարյուրակ:
\(286\) թվի միավորների կարգում կա \(6\) միավոր:
\(286\) թվի տասնավորների կարգում կա \(8\) տասնավոր:
\(286\) թվի հարյուրավորների կարգում կա \(2\) հարյուրավոր:
 
Ներկայացնենք \(530\) թիվը.

\(530\) թիվը եռանիշ, զույգ թիվ է:
\(530\) թվի միավորն է \(0\), տասնավորը` \(3\), հարյուրավորը` \(5\):
\(530\) թիվը պարունակում է \(530\) միավոր:
\(530\) թիվը պարունակում է \(53\) տասնյակ:
\(530\) թիվը պարունակում է \(5\) հարյուրակ:
\(530\) թվի միավորների կարգում բացակայում է միավորը, ուստի միավորների կարգում գրված է \(0\):
\(530\) թվի տասնավորների կարգում կա \(3\) տասնավոր:
\(530\) թվի հարյուրավորների կարգում կա \(5\) հարյուրավոր:      
                                                                                                          
vozni.png         
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա.Աբրահամյան, Վ. Հովհաննիսյան, Ա. Հարությունյան, Գ.Ղարաբեկյան, Ա. Ղազարյան,  Մ. Ի. Մորո, Մ. Ա. Բանտովա  (մաթեմատիկա 3-րդ դասարան)