Թվերի անվանումները
wu_17.png
Մենք բոլորս կարողանում ենք հաշվել առարկաների քանակը: Հաշվելիս մենք թվերին քայլ առ քայլ մեկ ենք գումարում՝ արդյունքում ստանում ենք՝ \(\ 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,...\) թվերից որևէ մեկը:
Հաշվելիս առաջացած \(1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12...\) թվերը կոչվում են բնական թվեր, (\(0\)-ն բնական թիվ չէ):
 
Ահա բնական թվերի շարքը՝
 
bn.png
 
Մեկ թվանշանով գրվող թվերը կոչվում են միանիշ թվեր:
Օրինակ՝ \(1, 2, 6, 9\)
 
Ամենափոքր միանիշ թիվը \(1\)-ն է, իսկ ամենամեծը՝ \(9\)-ը:
Երկու թվանշանով գրվող թվերը կոչվում են երկնիշ թվեր:
Օրինակ՝ \(10, 24, 36, 49, 91\)
 
Ամենափոքր երկնիշ թիվը \(10\)-ն է, իսկ ամենամեծը՝ \(99\)-ը:
Երեք թվանշանով գրվող թվերը կոչվում են եռանիշ թվեր:
Օրինակ՝ \(100, 242, 361, 495, 915\)
 
Ամենափոքր եռանիշ թիվը \(100\)-ն է, իսկ ամենամեծը՝ \(999\)-ը:
 
Կան նաև քառանիշ թվեր, հնգանիշ թվեր և այլն` \(1000\), \(1724\), \(37636\), \(76149\), \(80134591\)
Օրինակ
ա. \(7\) թիվը միանիշ է՝ այն գրվում է մեկ թվանշանի միջոցով:
 
բ. \(13\) թիվը երկնիշ է, քանի որ այն գրվում է երկու թվանշանի միջոցով:
 
Այս թիվը տասներեքն է:
 
գ. \(48\) թիվը ևս երկնիշ է, քանի որ այն ևս գրվում է երկու թվանշանի միջոցով:
 
Այս թիվը քառասունութն է:
 
դ. \(126\) թիվը եռանիշ է, քանի որ այն գրվում է երեք թվանշանի միջոցով:
 
Այս թիվը հարյուր քսանվեցն է:
 
ե. \(234\) թիվը ևս եռանիշ է, քանի որ այն ևս գրվում է երեք թվանշանի միջոցով:
 
Այս թիվը երկու հարյուր երեսունչորսն է:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014