Տեսություն

Անհայտ բաժանելիի որոշումը
Հիշենք, որ բաժանման գործողության յուրաքանչյուր թիվ ունի իր անվանումը:
Այն թիվը, որը բաժանվում, է կոչվում է բաժանելի:
 
Այն թիվը որի վրա է կատարվում բաժանումը, կոչվում է բաժանարար:
 
Բաժանման արդյունքը կոչվում է քանորդ:
qan.png
Անհայտ բաժանելին գտնելու համար պետք է քանորդը բազմապատկել բաժանարարով կամ բաժանարարը բազմապատկել քանորդով:
a:30=4, \(a\)-ն անհայտ բաժանելին է:
 
a:30=4a=304a=120
 
Կատարենք ստուգում:
 
a:30=4 արտահայտության մեջ \(a\)-ի փոխարեն տեղադրենք \(120\) և հաշվենք:
 
120:30=44=4
 
Հավասարության աջ և ձախ մասերը հավասար են, ուրեմն, բաժանելին ճիշտ է գտնված:
 
Պատասխան՝ բաժանելին հավասար է \(120\)-ի:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013