Տեսություն

Զույգ և կենտ թվերի սահմանումը
Անին ու Սոնան հավասար բաժանեցին այս \(4\) սրվակները՝ աղջիկներից յուրաքանչյուրին հասավ \(2\) սրվակ:
487395246_w640_h640_p963_88703f.jpg
 
Սա նշանակում է, որ \(4\)-ը անմնացորդ բաժանվում է \(2\)-ի՝
\(4\) \(:\) \(2\) \(=\) \(2\)
 
Հիմա նրանք հավասար բաժանում են այս \(8\) մատիտները:
Աղջիկներից յուրաքանչյուրին հասնում է \(4\) մատիտ:
 
karanda81.png
 
Սա նշանակում է, որ \(8\)-ը անմնացորդ բաժանվում է \(2\)-ի՝
\(8\) \(:\) \(2\) \(=\) \(4\)
Զույգ անվանում են այն թվերը, որորնք բաժանվում են \(2\)-ի:
Հետևաբար, օրինակներում դիտարկված թվերը՝ \(4\)-ը և \(8\)-ը զույգ թվեր են:  
 
Հիմա Անին ու Սոնան ուզում են հավասար բաժանել այս \(3\) խոզանակները և չեն կարողանում:
original-toothbrush.jpg
 
Սա նշանակում է, որ \(3\)-ը անմնացորդ չի բաժանվում \(2\)-ի՝ մեկ խոզանակ ավելանում է:
\(3\) \(:\) \(2\) \(=\) \(1\)\((1 մն.)\):
 
Նույն ձևով, Անին ու Սոնան չեն կարողանում հավասար բաժանել այս \(5\) գրքերը:
Books.jpg
Սա նշանակում է, որ \(5\)-ը անմնացորդ չի բաժանվում \(2\)-ի՝ մեկ գիրք ավելանում է:
\(5\) \(:\) \(2\) \(=\) \(2\)\((1 մն.)\):
Կենտ անվանում են այն թվերը, որոնք չեն բաժանվում \(2\)-ի:
Հետևաբար, վերջին օրինակներում դիտարկված թվերը՝ \(3\)-ը և \(5\)-ը կենտ թվեր են:  
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013