Բազմանիշ թվի բազմապատկումը եռանիշ թվով
Օրինակի վրա հասկանանք բազմանիշ թիվը եռանիշ թվով բազմապատկման սյունակաձև եղանակը: Կատարենք \(1342\)\(·\)\(436\) քառանիշ և եռանիշ թվերի բազմապատկումը:
 
Վերևի տողում գրում ենք մեծ թիվը՝ քառանիշը, իսկ ներքևում՝ փոքրը՝ եռանիշը:
 
Եռանիշ թվի միավորների նիշը (ամենաաջը) գրում ենք քառանիշ թվի միավորների նիշի տակ:  
 
1.png
Սկզբում վերևի թիվը բազմապատկում ենք ներքևի \(436\) թվի միավորների թվանշանով՝ \(6\)-ով: Արդյունքը գրում ենք գծի տակ՝ միավորների թվանշանի տակ:
 
Ապա վերևի թիվը բազմապատկում ենք \(436\) թվի տասնավորների թվանշանով՝ \(3\)-ով: Արդյունքը գրում ենք գծի տակ՝ տասնավորների թվանշանի տակ:
 
Հետո վերևի թիվը բազմապատկում ենք \(436\) թվի հարյուրավորների թվանշանով՝ \(4\)-ով: Արդյունքը գրում ենք գծի տակ՝ հարյուրավորների թվանշանի տակ:
 
Ստացված երեք թվերը գումարում ենք:
Դիտարկենք ևս մի օրինակ:
Օրինակ
2.png
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013