Տեսություն

Դու արդեն գիտես, որ գումարման գործողությունը կարելի է ստուգել հանման միջոցով, իսկ հանումը՝ գումարման:  
Փորձենք նմանատիպ կապ գտնել բազմապատկման և բաժանման գուրծողությունների միջև:
 
Նայիր նկարին: Այս լսարանում կա աթոռների \(4\) շարք, յուրաքանչյուրում` \(6\) աթոռ:
 
Ուրեմն, լսարանում կա \(4 · 6 = 24\) աթոռ:
 
baz2.jpg
 
Որպեսզի \(4 · 6 = 24\) բազմապատկումը լինի ճիշտ, պետք է ճիշտ լինի \(24 : 6 = 4\) բաժանումը:
 
Այսպիսով, բազմապատկումը կարելի է ստուգել բաժանման միջոցով:
 
Կանոնն այսպիսին է:
Եթե արտադրյալը բաժանենք արտադրիչներից որևէ մեկի վրա, ապա կստանանք մյուս արտադրիչը:
Օրինակ
408=320 բազմապատկումը ստուգենք բաժանումով:
 
Համաձայն կանոնի՝ արտադրյալը պետք է բաժանել արտադրիչներից որևէ մեկի վրա և ստանալ մյուս արտադրիչը:
 
Իրոք, 320:8=40: Ուրեմն, բազմապատկումը ճիշտ է կատարված:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013