Տեսություն

Երկարության չափման միավորներ
Դու արդեն ծանոթ ես երկարության չափման որոշ միավորներին:
 
Շարժման խնդիրներ լուծելիս՝ որպես ճանապարհի չափման միավոր, մենք հիմնականում օգտագործեցինք կիլոմետրը և մետրը:
 
մմմ.png
 
Դրանք կարճ գրում ենք այսպես՝
  
կիլոմետր = կմ
 
մետր = մ
  
Ավելի կարճ երկարություններ դիտարկելիս պահանջվում են չափման ավելի փոքր միավորներ:
 
Օրինակ՝ երեխայի հասակը չափելիս անիմաստ է օգտագործել կիլոմետրն ու մետրը:
 
nedobor_vesa_u_grudnichka_prichiny_i_metody_resheniya_etoy_problemy_2.jpg
 
Այս դեպքերում օգտագործում են սանտիմետրն ու դեցիմետրը:
 
մմմմ.png
 
Դրանք կարճ գրում ենք այսպես՝
 
դեցիմետր = դմ
 
սանտիմետր = սմ
 
Սակայն որոշ՝ ավելի ճշգրիտ չափումների դեպքերում, այս միավորները ևս չեն փրկում և պահանջվում են էլ ավելի փոքր միավորներ:
 
Դրանցից է միլիմետրը:
 
մմմմմ.png 
 
Կարճ գրում ենք՝ միլիմետր = մմ:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013