Տեսություն

Ճանապարհի հաշվումը
Դու արդեն ծանոթ ես արագության գաղափարին:
Միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը կոչվում է նրա շարժման արագություն:
Տեսած կլինես, որ իրական մեքենայի մեջ կա արագաչափ կոչվող սարք, որը ցույց է տալիս, թե ի՞նչ արագությամբ է մեքենան շարժվում տրված պահին:
 
спид3.jpg
 
Այս նկարի արագաչափը ցույց է տալի, որ մեքենան շատ արագ է շարժվում:
 
Նրա արագությունը \(200\) կմ/ժ է:
 
Նույն արագությամբ շարժվելով, այս մեքենան
 
\(1\) ժամում կանցնի \(200 · 1 = 200\) կմ,
 
\(2\) ժամում կանցնի \(200 · 2 = 400\) կմ,
 
\(3\) ժամում կանցնի \(200 · 3 = 600\) կմ:
 
Տեսնում ենք, որ անցած ճանապարհը գտնելու համար պետք է մեքենայի արագությունը բազմապատկել ծախսած ժամանակով:
 
Սա ընդհանուր կանոն է:
 
ճճճճճ.png                                                                         
Մարմնի անցած ճանապարհը հավասար է նրա շարժման արագության և ծախսած ժամանակի արտադրյալին:
Այսպիսով, եթե մարմինը շարժվում է հաստատուն (չփոխվող) արագությամբ, ապա միշտ կարելի է գտնել նրա անցած ճանապարհը, եթե տրված են արագությունն ու ժամանակը:
Օրինակ
Մեքենան շարժվում է \(90\) կմ/ժ արագությամբ:
Որքա՞ն ճանապարհ նա կանցնի \(5\) ծամում:
 
Պատասխան՝ \(5\) ժամում մեքենան կանցնի \(90 · 5 = 450\) կմ:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013