Տեսություն

Ժամանակի հաշվումը
Դու արդեն գիտես, թե ինչպե՞ս գտնել մարմնի անցած ճանապարհը, եթե տրված են շարժման արագությունն ու ծախսած ժամանակը:
Մարմնի անցած ճանապարհը հավասար է նրա շարժման արագության և ծախսած ժամանակի արտադրյալին:
Դիտարկենք հետևյալ խնդիրը:
 
gibridnyiy-velosiped.jpg
 
Հեծանվորդը \(15\) կմ/ժ արագությամբ շարժվելով անցավ \(45\) կմ:
Որքա՞ն ժամանակ ծախսեց հեծանվորդը այդ ճանապարհի վրա:
 
Քանի որ \(15 · 3 = 45\), ապա հեծանվորդը ճանապարհի վրա ծախսեց \(3\) ժամ:
 
\(3\) ժամը \(15 · 3 = 45\) հավասարությունից ստացվում է
\(3 = 45 : 15\) բաժանման միջոցով:
 
Սա ընդհանուր կանոն է:
 
ճճճճճճճ.png                                                                         
Մարմնի ծախսած ժամանակը հավասար է անցած ճանապարհի և արագության քանորդին:
Այսպիսով, եթե մարմինը շարժվում է հաստատուն (չփոխվող) արագությամբ, ապա միշտ կարելի է գտնել նրա ծախսած ժամանակը, եթե տրված են անցած ճանապարհն ու արագությունը:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013