Տարեթիվ, դար
\(2017\) թվականի նախորդ տարին \(2016\)-ն է, դրա նախորդը՝ \(2015\)-ը:
 
Այսպես հետ գնալով կհասնենք \(1\) թվականին:
Քրիստոսի ծննդյան տարին համարում են \(1\) թվականը:
Տարիների հաշվարկը կատարում են \(1\) թվականից: 
 
Յուրաքանչյւոր տարվա սկիզբը հունվարի \(1\)-ն է, իսկ ավարտը՝ դեկտեմբերի \(31\)-ը:
 
դար.png
 
\(1\)-ից \(100\) թվականները \(1\)-ին դարն են:
 
\(100\)-ից \(200\) թվականները \(2\)-րդ դարն են:
 
\(200\)-ից \(300\) թվականները \(3\)-րդ դարն են:
 
\(300\)-ից \(400\) թվականները \(4\)-դր դարն են:
 
 
Մեսրոպ Մաշտոցը ծնվել է \(362\) թվականին: Ուրեմն, Մաշտոցը ծնվել է \(4\)-րդ դարում:
 
Հայաստանը Քրիստոնեությունը որպես պետական կրոն է հռչակել \(301\) թվականին:
 
Ուրեմն, Հայաստանը Քրիստոնեությունը ընդունել է \(4\)-րդ դարում:
 
Դարը պարզելու ընդհանուր կանոնը հետևյալն է:
Պարզելու համար, թե ո՞ր դարից է տրված թվականը, պետք է տարեթիվը բաժանել \(100\)-ի և քանորդին (կամ թերի քանորդին, եթե բաժանումը մնացորդով է) գումարել \(1\):
Օրինակ
ա. \(2017\) թվականը \(21\)-րդ դարից է:
Իրոք, \(2017 : 100 = 20 (17 մն.)\):
Մնացորդով բաժանման թերի քանորդը \(20\)-նն է: Գումարում ենք \(1\) և ստանում \(21\)
 
բ. Ո՞ր դարին է պատկանում \(1547\) թվականը:
Քանի որ \(1547 : 100 = 15 (47 մն.)\), ապա թերի քանորդը \(15\)-ն է: Գումարենք \(1\)
Պատասխան՝ \(1547\) թվականը \(16\)-րդ դարից է:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013