Տեսություն

Լիլիթն ու Գևորգը ունեն նույն չափի մեկական պիցա:
Լիլիթի պիցան բաժանված է \(10\) հավասար մասերի, իսկ Գևորգի պիցան՝ \(6\) մասերի:
  
piz1.png           piz2.png
       Լիլիթի պիցան                           Գևորգի պիցան 
  
Լիլիթն ու Գևորգը կերան \(3\)-ական կտոր:  
Լիլիթը կերավ իր պիցայի \(10\) մասերից \(3\)-ը, այսինքն՝ պիցայի 310-րդ մասը:
Գևորգը կերավ իր պիցայի \(6\) մասերից \(3\)-ը, այսինքն՝ պիցայի 36-րդ մասը:
piz3.png           piz4.png
Լիլիթի կերածը                           Գևորգի կերածը 
 
Տեսնում ենք, որ Լիլիթի կերածը պիցայի կեսից քիչ է, իսկ Գևորգի կերածը պիցայի կեսն է:
Ուրեմն, Լիլիթը կերել է ավելի քիչ պիցա, քան՝ Գևորգը: 
Հետևաբար, 310<36:
Այս կոտորակների համարիչները հավասար են, և մեծ է այն կոտորակը, որի հայտարարը ավելի փոքր է: Սա ընդհանուր կանոն է:
Հավասար համարիչ ունեցող կոտորակներից մեծ է այն, որի հայտարարը ավելի փոքր է:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013: