Տեսություն

Անահիտը, Լևոնը և Գուրգենը պատվիրեցին միևնույն պիցայից, որը բաժանված էր \(8\) հավասար մասերի:
pizza2.png  Անահիտը կերավ \(3\) կտոր, այսինքն իր պիցայի 38-րդ մասը:
\(8\)-ը այս կոտորակի հայտարարն է և ցույց է տալիս, թե քանի մասի է բաժանված պիցան:
\(3\)-ը այս կոտորակի համարիչն է և ցույց է տալիս, թե քանի կտոր կերավ Անահիտը:
 
p8.png  Լևոնը իր պիցան կերավ ամբողջությամբ, այսինքն, պիցայի 88-ը: 
Պիցան բաժանված էր \(8\) մասերի, և Լևոնը կերավ պիցայի բոլոր \(8\) կտորները,  
 
p8.png    пица2.pngпица2.pngпица2.png 
Բկլիկ Գուրգենը կերավ իր ամբողջ պիցան, ապա Անահիտից խնդրեց և կերավ ևս \(3\) կտոր: Ընդամենը Գուրգենը կերավ պիցայի \(8 + 3 = 11\) կտոր:
  
Ի՞նչ կոտորակի միջոցով կարելի է գրել Գուրգենի կերած պիցայի ընդհանուր քանակը:
  
Կոտորակի հայտարարը ցույց է տալիս բաժանումների թիվը: Մեր դեպքում դա \(8\)-ն է: 
Համարիչը ցույց է տալիս Գուրգենի կերած կտորների թիվը: Մեր դեպքում դա \(11\)-ն է:
Ստանում ենք 118 կոտորակը:
Սա սովորական կոտորակ չէ, քանի որ նրա համարիչը հայտարարից մեծ է:
Այսպիսի կոտորակները կոչվում են անկանոն կոտորակներ:
Եթե կոտորակի համարիչը մեծ է հայտարարից կամ հավասար է նրան, ապա կոտորակը կոչվում է անկանոն կոտորակ:
Եթե կոտորակի համարիչը փոքր է հայտարարից, ապա կոտորակը կոչվում է կանոնավոր կոտորակ:
23,15,23110 կոտորակները կանոնավոր կոտորակներ են:
 
65,1411,6534,99,231 կոտորակները անկանոն կոտորակներ են:
Եթե կոտորակի հայտարարը \(1\)-ն է, ապա այն հավասար է համարիչին:
41=4,121=12,571=57
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013: