Տեսություն

mas1.png  Քառակուսին բաժանված է երկու հավասար մասերի, ներկված է 12-րդ մասը:
mas4.png  Քառակուսին բաժանված է չորս հավասար մասերի, ներկված է 14-րդ մասը:
mas8.png  Քառակուսին բաժանված է ութ հավասար մասերի, ներկված է 18-րդ մասը:
Տեսնում ենք, որ ամենամեծը առաջին կապույտ եռանկյունն է, իսկ ամենափոքրը՝ վերջինը:
 
Ուշադրություն
Որքան շատ են մասերը, այնքան փոքր է դրանցից յուրաքանչյուրը:
Ներքևի նկարներում միևնույն չափի պիցան բաժանված է \(6\), \(8\) և \(10\) հավասար մասերի:
p6.png                пица1.png                 p10.png
         \(6\) մասի                                      \(8\) մասի                                    \(10\) մասի
\(6\) մասի բաժանված պիցայի յուրաքանչյուր մասը հավասար է ամբողջ պիցայի 16-ին:
 
\(8\) մասի բաժանված պիցայի յուրաքանչյուր մասը հավասար է ամբողջ պիցայի 18-ին:
 
\(10\) մասի բաժանված պիցայի յուրաքանչյուր մասը հավասար է ամբողջ պիցայի 110-ին:
 
Երեք նկարներում պիցան հաջորդաբար բաժանվում է ավելի շատ մասերի՝ \(6 < 8 < 10\):
Տեսնում ենք, որ մասերը շատանալիս պիցայի մեկ բաժինը փոքրանում է:
 
Հետևաբար,
16\(>\) 18\(>\)110
 
Նկատած օրինաչափությունը ընդհանուր կանոն է:
Որքան շատ մասերի ենք բաժանում թիվը, այնքան մասը փոքրանում է:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013: