Տեսություն

Թիվը տրված մասի միջոցով գտնելու համար պետք է մասի արժեքը բազմապատկել մասերի թվով:  
  
Խնդիր 1. Արմինեն \(200\)դրամով գնեց գրիչ և \(50\) դրամով՝ մատիտ:
դռ.png    դրր.png
Որքա՞ն փող ուներ Արմինեն, եթե նա գրիչի և մատիտի վրա ծախսեց ունեցած փողի 15-րդ մասը:
Լուծում:
1. Գտնենք գրիչի և մատիտի վրա ծախսած ընդհանուր գումարը:
Ստանում ենք՝ \(200 + 50 = 250\) դրամ:
 
2. \(250\) դրամը Արմինեի ունեցած փողի 15-րդ մասն է:
Կիրառենք կանոնը:
Հետևաբար, ամբոջ գումարը կլինի՝ \(250 · 5 = 1250\) դրամ:
 
Պատասխան՝ Արմինեն ուներ \(1250\) դրամ:
 
Խնդիր 2. Դասարանում կա \(6\) աղջիկ:
 
content_school-uruche.jpg
Քանի՞ տղա կա դասարանում, եթե աղջիկները կազմում են դասարանի աշակերտների 14-րդ մասը:
 
Լուծում:
1. Քանի որ \(6\) աղջիկը կազմում են դասարանի աշակերտների  14-րդ մասը, ապա դասարանում կա \(6 · 4 = 24\) աշակերտ:
 
2. Մնում է աշակերտների ընդհանուր թվից հանել աղջիկների թիվը՝ \(24 - 6 = 18\)
 
Պատասխան՝ դասարանում կա \(18\) տղա:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013