Տեսություն

Գումարման ստուգումը հանումով
Դու արդեն գիտես գումարման գործողությունն ու նրա հատկությունները:
 
Ծանոթ ես նաև հանման գործողությանը:
 
Փորձենք կապ գտնել գումարման և հանման գուրծողությունների միջև:
 
Պատկերացրու, որ կա \(3\) զատիկ:
 
shutterstock_329307776.jpg
 
Եկան և այս \(3\)-ին միացան ևս \(2\) զատիկ:
 
shutterstock_329307776 - Copy.jpg
 
Արդյունքում, հիմա կա \(5\) զատիկ:
shutterstock_329307776 - Copy - Copy.jpg
 
Այս իրավիճակը բնութագրում է գումարման գործողությունը՝ \(3 + 2 = 5\)
 
Screenshot_4.png
 
Հիմա պատկերացնենք, որ կար \(5\) զատիկ:
shutterstock_329307776 - Copy - Copy.jpg
 
Զատիկներից \(2\)-ը թռան և հեռացան:
shutterstock_329307776 - Copy.jpg
 
 
Արդյունքում, մնաց \(3\) զատիկ:
shutterstock_329307776.jpg
 
Այս իրավիճակը բնութագրում է հանման գործողությունը՝ \(5 - 2 = 3\)
 
Screenshot_12.png
 
Տեսանք որ, \(3 + 2 = 5\) գումարումը և \(5 - 2 = 3\) հանումը կապված են իրար հետ:
 
Որպեսզի \(3 + 2 = 5\) գումարումը լինի ճիշտ, պետք է ճիշտ լինի \(5 - 2 = 3\) հանումը:
 
Այսպիսով, գումարումը կարելի է ստուգել հանման միջոցով:
 
Կանոնը այսպիսին է:
Եթե գումարից հանենք գումարելիներից որևէ մեկը, ապա կստանանք մյուս գումարելին:
Օրինակ
132+680=812 գումարումը ստուգենք հանումով:
 
Համաձայն կանոնի՝ գումարից պետք է հանել գումարելիներից մեկը և ստանալ մյուս գումարելին:
 
Իրոք, 812680=132: Ուրեմն, գումարումը ճիշտ էր կատարված:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013