Տեսություն

Կարգային միավորներ
Դու արդեն գիտես, թե թվի գրառության մեջ ինչ է ցույց տալիս յուրաքանչյուր կարգում գրված թվանշանը:
Օրինակ
\(254647\) թվի գրառման մեջ \(4\) թիվը գրված է երկրորդ և չորրորդ կարգերում:
 
Տասնյակների (երկրորդ) կարգում գրված \(4\)-ը ցույց է տալիս, որ թվի գրառման մեջ կա չորս տասնյակ,
 
Հազարավորների (չորրորդ) կարգում գրված \(4\)-ը ցույց է տալիս, որ թվի գրառման մեջ կա չորս հազարյակ: 
 
Թվերի գրառման մեջ կան միավորների, տասնավորների, հարյուրավորների, հազարավորների և այլ կարգեր:
\(1\), \(10\), \(100\), \(1000\), \(10000\),... թվերը կոչվում են կարգային միավորներ
Screenshot_3.png
Այսպիսով, թվի գրության յուրաքանչյուր թվանշան ցույց է տալիս, թե տվյալ կարգում քանի կարգային միավոր կա:
Օրինակ
\(324098\) թվի գրառման մեջ՝
 
\(8\)-ը ցույց է տալիս, որ թվի գրառման առաջին կարգում կա ութ միավոր
\(9\)-ը ցույց է տալիս, որ թվի գրառման երկրորդ կարգում կա ինը տասնյակ
\(0\)-ն ցույց է տալիս, որ թվի գրառման երրորդ կարգում հարյուրյակ չկա,
\(4\)-ը ցույց է տալիս, որ թվի գրառման չորրորդ կարգում կա չորս հազարյակ
\(2\)-ը ցույց է տալիս, որ թվի գրառման հինգերորդ կարգում կա երկու տասհազարյակ
\(3\)-ը ցույց է տալիս, որ թվի գրառման վեցերորդ կարգում կա երեք հարյուրհազարյակ: 
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013