Տեսություն

Թվի գրառումը
Կախված թվի գրառման թվանշանների քանակից՝ թվերը կոչվում են.
 
միանիշ (մեկ թվանշան), երկնիշ (երկու թվանշան), եռանիշ (երեք թվանշան) և այլն:
Օրինակ
ա. \(9\) թիվը միանիշ է՝ այն գրվում է մեկ թվանշանի միջոցով:
 
բ. \(33\) թիվն ունի \(3\) տասնյակ և \(3\) միավոր:
Այս թիվը գրվում է երկու թվանշանի միջոցով (\(3\) թվանշանը կրկնվում է երկու անգամ), ուրեմն, այն երկնիշ է:
 
գ. \(468\) թիվն ունի \(4\) հարյուրյակ, \(6\) տասնյակ և \(8\) միավոր:
Այս թիվը գրվում է երեք թվանշանի միջոցով, ուրեմն, այն եռանիշ է:
 
դ. \(3552\) թիվն ունի \(3\) հազար, \(5\) հարյուր, \(5\) տասնյակ և \(2\) միավոր:
Այս թիվը գրվում է չորս թվանշանի միջոցով, ուրեմն, այն քառանիշ է:
 
Դիտարկենք \(5327\) թիվը:
 
Սա հինգ հազար երեք հարյուր քսանյոթ թիվն է: Այն քառանիշ թիվ է:
  
raz6.png
 
Թվանշանի տեղը թվի գրառման մեջ կոչվում է կարգ:
\(5327\) թիվն ունի չորս կարգ՝ հազարավորների, հարյուրավորների, տասնավորների և միավորների:
 
- հազարավորների կարգում \(5\)-ն է: Այն ցույց է տալիս, թե քանի հազարյակ կա \(5327\) թվում,
- հարյուրավորների կարգում \(3\)-ն է: Այն ցույց է տալիս, թե քանի հարյույակ կա \(5327\) թվում,
- տասնավորների կարգում \(2\)-ն է: Այն ցույց է տալիս, թե քանի տասնյակ կա \(5327\) թվում,
- միավորների կարգում \(7\)-ն է: Այն ցույց է տալիս, թե քանի միավոր կա \(5327\) թվում:
 
Եռանիշ թվերն ունեն ընդամենը երեք կարգ՝ հարյուրավորների, տասնավորների և միավորների:
 
Screenshot_1.jpg
 
Իսկ սա երկու հարյուր հիսունյոթ հազար չորս հարյուր քսանվեց թիվն է: Այն վեցանիշ թիվ է:
 
raz7.png
 
\(257426\) թիվն ունի վեց կարգ՝ հարյուրհազարավորների, տասհազարավորների, հազարավորների, հարյուրավորների, տասնավորների և միավորների:
 
- հարյուրհազարավորների կարգում գրված է \(2\)-ը: Այն ցույց է տալիս, թե քանի հարյուրհազարյակ կա \(257426\) թվի հարյուրհազարավորների կարգում,
- տասհազարավորների կարգում գրված է \(5\)-ը: Այն ցույց է տալիս, թե քանի տասհազարյակ կա \(257426\) թվի տասհազարավորների կարգում,
- հազարավորների կարգում գրված է \(7\)-ը: Այն ցույց է տալիս, թե քանի հազարյակ կա \(257426\) թվի հազարավորների կարգում,
- հարյուրավորների կարգում գրված է \(4\)-ը: Այն ցույց է տալիս, թե քանի հարյույակ կա \(257426\) թվի հարյուրավորների կարգում,
- տասնավորների կարգում գրված է \(2\)-ը: Այն ցույց է տալիս, թե քանի տասնյակ կա \(257426\) թվի տասնավորների կարգում,
- միավորների կարգում գրված է \(6\)-ը: Այն ցույց է տալիս, թե քանի միավոր կա \(257426\) թվի միավորների կարգում:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013