Տեսություն

Ինչպես որ բնական թվերը, այնպես էլ սովորական կոտորակներն ու խառը թվերը կարելի է պատկերել կոորդինատային ճառագայթի վրա:
 
Սովորաբար հարմար է կոտորակները ներկայացնել խառը թվերի տեսքով, օրինակ՝
 
34=034,52=212,113=323
 
Մենք գիտենք, թե ինչպես են կոորդինատային ճառագայթի վրա նշում բնական թվերը:
Ուստի մենք կարող ենք կոորդինատային ճառագայթի վրա նշել խառը թվի ամբողջ մասը:
Իսկ ինչպե՞ս նշել կոտորակային մասը:
Կոորդինատային ճառագայթի վրա նշենք 226 անկանոն կոտորակը:
1. Կոտորակը բերենք խառը թվի՝ 226=346
 
2. Կոորդինատային ճառագայթի վրա նշենք ամբողջ մասը՝ A(3) կետը:
 
ar0.png
 
3. A(3) կետով սկսվող 3;4 հատվածը բաժանենք վեց (կոտորակի հայտարարը) հավասար մասերի և հաշվենք դրանցից չորսը (կոտորակի համարիչը):
Ստացված B կետը` 346 խառը թվին համապատասխանող կետն է կոորդինատային ճառագայթի վրա:
 
ar2.png
 
Նկատենք, որ 226 անկանոն կոտորակը կարելի էր կրճատել՝ 226=113 և ներկայացնելով 323 խառը թվի տեսքով՝ պատկերել կոորդինատային ճառագայթի վրա:
ar3.png
 
Առաջացած B223 կետը համընկնում է արդեն ստացված B346 կետի հետ, սակայն այս դեպքում 3;4 հատվածը բաժանեցինք երեք հավասար մասերի (կրճատված կոտորակի հայտարարը) և վերցրինք դրանցից երկուսը (կրճատված կոտորակի համարիչը):
Ընդհանուր դեպքում՝` abc խառը թիվը կոորդինատային ճառագայթի վրա պատկերելու համար պետք է a;a+1հատվածը բաժանել  c հավասար մասերի և a կետից հաշված վերցնել b-րդ կետը:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: