Տեսություն

Ուղղանկյան մակերեսը
Գիտենք, որ եթե ուղղանկյան կողմերի երկարությունները բնական թվեր են, ապա նրա մակերեսը հավասար կլինի այդ բնական թվերի արտադրյալին:
 
Screenshot_1.png
 
Մակերեսի հաշվման այս կանոնը ճիշտ է նաև այն դեպքում, երբ ուղղանկյան կողմերի երկարությունները կոտորակային թվեր են:
Ցանկացած ուղղանկյան մակերեսը հավասար է նրա կից կողմերի արտադրյալին:
Օրինակ
Հաշվենք 53 սմ և 72 սմ կողմերով ուղղանկյան մակերեսը:    
 
S=5372=5732=356 սմ2
 
Պատասխանը կարելի է գրել նաև խառը թվի տեսքով՝
 
S=356=30+56=5+56=556 սմ2
Ուղղանկյունանիստի ծավալը
Այս դեպքում ևս պարզվում է, որ բանաձևը ճիշտ է ոչ միայն բնական թվերի, այլ նաև կոտորակային թվերի դեպքում:
 
r.pngScreenshot_2.png
Ցանկացած ուղղանկյունանիստի ծավալը հավասար է նրա չափումների (կողերի) արտադրյալին:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: