Տեսություն

Անկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է երկու նույն կետից դուրս եկող ճառագայթներից:
Կետը կոչվում է անկյան գագաթ, իսկ ճառագայթները՝ անկյան կողմեր:
Եթե անկյունը կազմված է նույն ուղղի վրա գտնվող և նույն կետից հակառակ ուղղություններով դուրս եկող երկու ճառագայթներից, ապա այն կոչվում է փռված անկյուն:  
 
Անկյունը հաճախ նշանակում են երեք լատիներեն մեծատառերով: Գագաթը գրվում է մեջտեղում:
Երբեմն անկյունը նշանակում են մեկ տառով, որը ցույց է տալիս գագաթը,
իսկ անկյունները նշանակում են հունարեն փոքրատառերով:
 
Հաճախ օգտագործում են α,β,γ,δ,ϵ,η,ϕ,ω և այլ տառերը:  
 
Lenkis.pngLenkis_izst1.png
Օրինակ
Գծագրերի նկարագիրը:
1. Առաջին գծագրում ցուց է տրված ABC, B կամ α անկյունը:
2. Երկրորդ գծագրում ցույց է տրված KLM փռված անկյունը: 
Ինչպես ամեն հատված, որի երկարությունը կարելի է չափել քանոնով և արտահայտել չափման միավորներով, այնպես էլ ամեն անկյուն ունի իր մեծությունը:  
 
Անկյունների չափման միավորը աստիճանն է, որը  փռված անկյան 1180 մասն է:
Փռված անկյան մեծությունը \(180°\) է:
Անկյունները չափում են անկյունաչափի (փոխադրիչի) միջոցով:
 
Suns3.pngTransp.jpg
Փռված անկյան կեսը կոչվում է ուղիղ անկյուն:
Ուղիղ անկյունը նշանակում են անկյան մեջի փոքր քառակուսով:
Ուղիղ անկյան մեծությունը \(90°\) է:
Lenkis_taisns.png 
\(90°\)-ից փոքր անկյունները կոչվում են  սուր անկյուններ:  
\(90°\)-ից մեծ և \(180°\)-ից փոքր անկյունները կոչվում են բութ անկյուններ
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: